Skip to main content

Թրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող են հանդիպել հաջորդ շաբաթ Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին գրում է Reuters-ը։

Երեքշաբթի օրը տեղի կունենա G7 առաջնորդների աշխատանքային հանդիպում, որին կմասնակցեն ԱՄՆ նախագահը և Ուկրաինայի նախագահը։ Սակայն նշվում է, որ Թրամփի և Զելենսկու միջև երկկողմանի շփումներ նախատեսված չեն։

Մակրոնը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Զելենսկուն հրավիրել է G7 գագաթնաժողովին։ Bloomberg-ը նախկինում հայտնել էր, որ եվրոպացի առաջնորդները փորձում են համոզել Թրամփին աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր խաղաղության բանակցություններին G7 գագաթնաժողովի ժամանակ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31