Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սպասվող եղանակի մասին նոր տեսանյութ է հրապարակել:

«Այսօր մեր երկիրը գտնվում է հարավարևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, երկրի ողջ տարածքում կդիտվի ջերմ և առանց տեղումների եղանակ։

Բայց վաղը ունենք Սև ծովի շրջաններից բավականին ակտիվ ցիկլոնի ներթափանցում, ինչի արդյունքում վաղը ողջ օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կրկին կարկուտ կտեղա:

Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով»,- տեղեկացրել է Սուրենյանը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930