Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, թե «Ուժեղ Հայաստանում էլեկտրականությունն ու ջուրը աղքատ ընտանիքների համար լինելու են անվճար»:

«ՀԷՑ-ի սեփականատերերը խոստանում են իշխանության գալու դեպքում աղքատ ընտանիքների համար էլեկտրաէներգիան դարձնել անվճար։ Այստեղ առաջին ռեակցիան, իհարկե, այն է, թե իսկ ինչու անցած 10 տարիներին դա չէին անում։

Բայց կա նաև երկրորդ ռեակցիա․ մի րոպե, բայց նյութական աշխարհում անվճար բաներ չեն լինում, իսկ ո՞վ է վճարելու «անվճար» հոսանքի դիմաց։ Այստեղ կա երկու տարբերակ՝ կա՛մ վճարելու են մյուս բոլոր սպառողները իրենց վճարած սակագնով կամ հարկերով, կա՛մ վճարելու է ՀԷՑ-ի սեփականատերը իր շահույթից։

Այստեղ բացում ենք թվերը և տեսնում, որ հասարակությունն արդեն իսկ դրսևորել է սոցիալական պատասխանատվություն և իր վրա է վերցրել սոցիալապես անապահով մոտ 53 հազար ընտանիքների հոսանքի վարձավճարի սուբսիդավորումը։ 2025 թվականին վերջիններս իրենց սպառած մոտ 7 մլրդ դրամի հոսանքի դիմաց վճարել են մոտ 4 մլրդ դրամ։ Մնացած 3 միլիարդը ներառված է մյուս բոլոր սպառողների սակագնի մեջ, այսինքն՝ վճարել են մյուս բոլոր ՈՉ անապահով ընտանիքները։

Եթե Նարեկն առաջարկում է այս 53 հազար ընտանիքների հոսանքը դարձնել «անվճար», ապա պիտի պարզաբանի, թե ով է վճարելու այս 4 միլիարդ դրամը՝ մյուս բոլոր սպառողնե՞րը, թե՞ Նարեկի հոպարը միայն անցած տարի ՀԷՑ-ից ստացած մոտ 33 միլիարդ դրամ շահույթից»,- գրել է Եղոյանը:

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -