ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները

Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հաջող են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչները։

2 խաղափուլից հետո գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը ունեն 2-ական միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:

Գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 1.5-ական միավոր։

Նույն արդյունքն ունեն նաև միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը և Արսեն Դավթյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ Հայկ Երիցյանը և Տիգրան Համբարձումյանը։

3-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 9-ին՝ Երեւանի ժամանակով 17:00-ին:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930