Անգլիական «Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր է առաջարկել թիմի իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։
29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Եթե Ռոդրին չերկարաձգի պայմանագիրը, մանչեսթերյան ակումբը նրա տրանսֆերի համար կպահանջի առնվազն 60 միլիոն եվրո։
Նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրին անգլիական թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման, խփել է 2 գոլ։






































