Հայաստանի ֆուտզալի հավաքականը 141 մլն դրամ կստանա Եվրոպայի առաջնության համար. Նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2–ի նիստում որոշում կայացրեց, որով Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության փլեյ–օֆֆ դուրս գալու համար կստանա 141 մլն դրամ:

«Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 2026 թվականի հունվարին ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը փայլուն մասնակցություն է ունեցել՝ զբաղեցնելով առաջին տեղը խմբում և դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ: Հաշվի առնելով, որ Ֆուտզալի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ էր թիմային մարզաձևում հայտնվել Եվրոպայի ուժեղագույն ութ թիմերի շարքում և գրանցել է յոթ հաղթանակ, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմում ընդգրկված մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և վարչական անձնակազմի ներկայացուցիչներին պարգևատրել դրամական պարգևներով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ :

Ակնկալվում է, որ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հնարավորություն կունենա բարելավելու իր մարզական հմտությունները՝ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին բարձր մակարդակով հանդես գալու համար:

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտզալի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Խմբային փուլում հայկական թիմը հաղթեց Ուկրաինային (2:1), Չեխիային (5:4), ոչ-ոքի խաղաց Լիտվայի հետ (3:3) և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Խորվաթիային (0:3):

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930