Skip to main content

Մենք պետք է մեր ապագան ընտրենք այնպես, որ 40-50 տարի հետո ստիպված չլինենք սպասելու 10 հազար դրամով թոշակի բարձացմանը․ Նարեկ Կարապետյան

Այստեղ երիտասարդներ են, ովքեր իրենց ապագան տեսնում են Հայաստանում, այդ ապագան կառուցելու համար կան մի քանի նախապայմաններ։ Այս մասին երիտասարդների հետ Տաշիր Արենայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Օրինակ այսօր ուրախացել էինք, որ 10 հազար դրամով կենսաթոշակ է բարձրանալու, բայց արդյոք դա է մեր երազած ապագան։ Մենք պետք է մեր ապագան ընտրենք այնպես, որ 40-50 տարի հետո ստիպված չլինենք սպասելու 10 հազար դրամով թոշակի բարձացմանը։ Մեր առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե դա, այլ երկրում տնտեսական ակտիվ, հզոր կառույցների ձևավորումը»,-ասել է Նարեկ Կարապետյանը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31