Skip to main content

Միացյալ Նահանգները միջնորդ է, այլ ոչ թե կողմ Ուկրաինայի հակամшրտության մեջ․ Ուիթքոֆ

Միացյալ Նահանգները միջնորդ է, այլ ոչ թե կողմ Ուկրաինայի հակամարտության մեջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը։

«Մենք մեզ համարում ենք միջնորդ։ Մենք մեզ չենք համարում այս հակամարտության անմիջական մասնակից։

Հետևաբար, մենք երբեք չենք դիմել ուկրաինացիներին, նրանց ղեկավարությանը, փորձելով պարտադրել որևէ դիրքորոշում կամ կարծիք, որին մենք ակնկալում ենք, որ Ուկրաինան կհետևի։

Մենք ուշադիր լսել ենք Ուկրաինայի ղեկավարությանը. ինչ կարող են անել, ինչ չեն կարող, որտեղ կա քաղաքական տարածք խնդիրը լուծելու համար, ինչպես պետք է մոտենանք տարածքային հարցին, թե ընդհանրապես չքննարկենք այն», — հայտարարել է Թրամփի հատուկ դեսպանորդը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031