Ford-ն ավելի քան 453 հազար ավտոմեքենա է հետ կանչել ԱՄՆ-ում

Ford Motor ընկերությունն ԱՄՆ-ում հետ է կանչում 412,77 հազար Explorer մոդելի ամենագնաց՝ հետևի կախոցի հետ կապված խնդրի պատճառով։ Այս մասին նշված է Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA) հաղորդագրության մեջ։

Հետևի կախոցի լծակները կարող են կոտրվել, ինչը կհանգեցնի մեքենայի կառավարման կորստին։

Բացի այդ, Ford-ը հետ կկանչի ևս 40,655 ավտոմեքենա՝ մարտկոցների անսարքության և արգելակման ոտնակների դեֆեկտների պատճառով։

Շուկայական արձագանքը. Ford-ի բաժնետոմսերի գնանշումները երեքշաբթի օրվա նախնական սակարկություններում աճում են 0,3%-ով։ Ընթացիկ տարվա սկզբից ընկերության կապիտալիզացիան աճել է 4%-ով (հասնելով 54,4 միլիարդ դոլարի), մինչդեռ S&P 500 ֆոնդային ինդեքսը գրեթե չի փոփոխվել։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728