Հայտնաբերվել է 405 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)

Փետրվարի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6738 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 256 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 171 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 201 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 595, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 559, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 285, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 861 և 2567 այլ իրավախախտում։ 139 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 194-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 35-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 90-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 112-ը առանց ձմեռային անվադողերի։

6 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 113 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 19102 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 343 տրանսպորտային միջոց։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728