Skip to main content

«Ատալանտան» տանը կամային հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին», հյուրընկալվելիս, պարտվեց «Ատալանտային» (1-2)։

Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեցին հյուրերը․ «Նապոլիի» պաշտպան Սեմ Բյուկեման գրավեց մրցակցի դարպասը։ Առաջին խաղակեսում նեապոլցիներին հաջողվեց պահպանել նվազագույն առավելությունը։

Սակայն երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան բեկել խաղի ընթացքը։ 61-րդ րոպեին Մարիո Պաշալիչը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ հանդիպման ելքը վճռվեց 81-րդ րոպեին, երբ փոխարինման դուրս եկած Լազար Սամարդժիչը, Բերնասկոնիի փոխանցումից հետո, խփելով իր թիմի հաղթական գոլը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31