Կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող 100 տարին լրացած անձանց կտրամադրվի 1 մլն դրամ միանվագ գումար

Կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող 100 տարին լրացած անձանց կտրամադրվի 1 մլն դրամ միանվագ գումար․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Գումարը ստանալու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ այն կտրամադրվի կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակի (նպաստի) հետ միաժամանակ։

Որոշումը չի վերաբերում այն անձանց, որոնք Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են (կամ ստանալու են) 1 մլն դրամ։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1241340?fbclid=IwY2xjawPxSwFleHRuA2FlbQIxMABicmlkETFicUp4ajZlOENLekZSV2pPc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHo2yj8gxVv7VRvr2wyZA-pG80Q1C9wV114JVuMxT2OF07OkQZQ9NkkJwt2gc_aem_qxctm30VnZ18WgTN2VbMkg

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728