Նախագիծը ներառում է ավելի քան 100 արբանյակ և 35 միլիարդ եվրո արժողությամբ վերազինման հսկայական ծրագրի մաս է կազմում, Reuters-ին տված հարցազրույցում ասել է Բունդեսվերի տիեզերական հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Միխայել Տրաուտը։ Ըստ Տրաուտի՝ Satcom Stufe 4 անվամբ նախաձեռնության նպատակն է ամրապնդել Գերմանիայի պաշտպանությունը՝ տիեզերքում Ռուսաստանից և Չինաստանից աճող սպառնալիքների պայմաններում։
Ծրագիրը ներառում է ներդրումներ հետախուզական արբանյակների, տիեզերական թռչող սարքերի և լազերային զենքի համակարգերի մեջ, հաղորդում է DW-ն։ Այս միջոցառումները նախատեսված են տիեզերքում ռազմական գործողություններում Գերմանիայի կարողությունների ընդլայնման համար։ Գեներալ-մայորը նշել է, որ ծրագրերը պայմանավորված են տիեզերքում Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո կտրուկ աճող մրցակցությամբ և լարվածությամբ։ Նա նաև նշել է, որ տիեզերքը գնալով ավելի ու ավելի է դառնում պոտենցիալ մարտական գոտի։
«Մենք պետք է ամրապնդենք մեր զսպման դիրքերը տիեզերքում, քանի որ այն դարձել է օպերատիվ միջավայր և, հնարավոր է, նույնիսկ ռազմական գործողությունների թատերաբեմ»,- Տրաուտի խոսքերն է մեջբերել Reuters-ը։
Բունդեսվերի գեներալ-մայորն ընդգծել է, որ Գերմանիան ուղեծրում չի տեղակայի տիեզերական աղբ ստեղծելու ընդունակ որևէ կործանարար զենք։






































