Նազելի Բաղդասարյանն Արաբական Միացյալ Էմիրություններից կգործուղվի Բելգիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նազելի Բաղդասարյանն Արաբական Միացյալ Էմիրություններից կգործուղվի Բելգիա։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. «Հայաստանի տեղեկատվական դիմակայունություն» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով՝ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին Արաբական Միացյալ Էմիրություններից (Աբու Դաբի) 2026 թվականի փետրվարի 5-7-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Նազելի Բաղդասարյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Վարչապետի մամուլի քարտուղարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»,- ասվում է որոշման մեջ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728