Skip to main content

Թուրքիան պատրաստ է միջնորդել Իրան-ԱՄՆ հարաբերությունների էսկալացիայի նվազեցմանը. Էրդողանը՝ Փեզեշքիանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ, որի ժամանակ ՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում ռազմական լարվածության սրումը, հաղորդել են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի և Իրանի նախագահները մտքեր են փոխանակել Անկարայի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների վիճակի, ինչպես նաև վերջին տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես՝ ռազմական լարվածության սրման վերաբերյալ։

Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդի դեր խաղալու՝ լարվածության նվազեցման և առկա խնդիրների լուծման նպատակով։

Նա նաև նշել է, որ այսօր ավելի ուշ կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարարի հետ, որն այժմ գտնվում է Թուրքիայում։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31