ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Եվրամիությունն արդեն թղթի վրա բաժանել է Ռուսաստանի ապօրինի սառեցված ակտիվները Կիևի ռեժիմի և սեփական ռազմարդյունաբերական համալիրի միջև։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

«Բրյուսելում նրանք արդեն շտապել են թղթի վրա բաժանել ակտիվները, Կիևի ռեժիմի և իրենց սեփական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների միջև, որոնք շահույթ են ստանում ուկրաինական հակամարտության շարունակությունից», — ասել է դիվանագետը։
Նա վստահություն է հայտնել, որ ԵՄ իրավասության մեջ ապօրինի սառեցված ՌԴ ինքնիշխան պետական ​​պահուստներից հրաժարվելու անպատրաստ լինելը դարձել է լրացուցիչ գործոն, որը խանգարում է Եվրամիությանը գոնե կասկածի տակ դնել հակառուսական պատժամիջոցների քաղաքականության շարունակման նպատակահարմարությունը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031