Այսօրվանից սկսվում է առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր՝ եկուշաբթիից մինչև ուրվաթմ որին հաջորդող շաբաթ օրը Սուրբ Սարգսի տոնն է։
Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, և հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:
Խոր Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը նախքան Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվել մկրտության:
«Առաջավորաց պահքը հավաքական ապաշխարության հրաշալի օրինակ է, երբ ամենքս կարիք ունենք ապաշարելու, դարձի գալու, Տիրոջը ճանաչելու, մեր պատմությունից դասեր քաղելու՝ մեզնից վանելով անմիաբանությունն ու ատելությունը։ Միայն անհատական ու ընդհանրականա ապաշխարությունից հետո է, որ մենք կարձանագրենք բազում հաղթանակներ ինչպես մեր կյանքում, այնպես էլ երկրի»,- ասել է Հայր Զաքարիան։
Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ որևէ առնչություն չունի:
Պահք պահելուց առաջ ցանկալի է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի՝ պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար:
Պահքից դուրս գալու համար կարևոր է Ս. Սարգսի տոնին մասնակցել Ս. Պատարագին և հաղորդություն սատանալ:






































