Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է գլոբուս գնելու մասին՝ Գրենլանդիայի գտնվելու վայրը ճշգրիտ տեսնելու համար: Այս մասին Չեխիայի կառավարության ղեկավարը հայտնել Է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է rbc.ru-ն։
«Ես դրա պատճառով (Գրենլանդիայի շուրջ լարվածության պատճառով) գլոբուս եմ գնել՝ այնքան գեղեցիկ, մեծ, որպեսզի հստակ տեսնեմ, թե որտեղ է գտնվում այդ Գրենլանդիան»,-ասել է Բաբիշը:
Բացի այդ, Բաբիշը համոզիչ է անվանել Թրամփի փաստարկները Ռուսաստանի և Չինաստանի կողմից կղզուն սպառնացող վտանգի մասին՝ հայտարարելով, որ եթե Մոսկվան «Օրեշնիկ» հրթիռ արձակի Սպիտակ տան ուղղությամբ, ապա թռիչքի 11-րդ րոպեին հրթիռը կլինի Գրենլանդիայի երկնքում:
«Չինաստանի և Ռուսաստանի վերաբերյալ նախագահ Թրամփի փաստարկները տեղին են, և պետք է պայմանավորվել»,-ասել է Բաբիշը:





































