Վաղարշապատ քաղաքում տուն է այրվել

Հունվարի 16-ին, ժամը 01։26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Տերյան փողոցում այրվում է տուն։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:56-ին, մարվել՝ 03:39-ին: Այրվել են տան (100 քմ) տանիքի մոտ 50 քմ հատվածը, բաղդադե առաստաղի մոտ 40 քմ հատվածը և սենյակի գույքը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031