Իրանի զինված ուժերը կոչ են արել երկրի բնակչությանը «կանխել թշնամական դավադրությունները»

Իրանի բանակը կոչ է արել բնակչությանը զգոն մնալ և կանխել երկրում անկայունություն և անկարգություններ հրահրելուն ուղղված թշնամական դավադրությունները, հաղորդում է Tasnim-ը։

Շաբաթ օրը՝ իրանական մի շարք քաղաքներում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո հրապարակված հայտարարության մեջ, բանակը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի «ագրեսիվ և չարամիտ» կառավարությունը ծրագրեր է մշակում իրանցի ժողովրդի նկատմամբ սեփական գերիշխանությունը վերականգնելու համար։

Հայտարարության մեջ նշվում է, որ «ԱՄՆ-ը, հանցավոր սիոնիստական ռեժիմը և ահաբեկչական խմբավորումները միավորել են ջանքերը՝ Իրանում անվտանգությունը խաթարելու համար այն բանից հետո, երբ ձախողվեցին 2025 թվականի հունիսին սկսված 12-օրյա պատերազմում»։

Փաստաթղթում ընդգծվում է, որ բանակը համագործակցում է մյուս զինված ուժերի հետ՝ հետևելով տարածաշրջանում թշնամական գործողություններին, պաշտպանելով ազգային շահերը, ռազմավարական ենթակառուցվածքներն ու պետական գույքը և վճռականորեն հակազդելով ցանկացած դավադրության։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031