Skip to main content

Ադրբեջանը խաղաղապահ զnրքեր չի ուղարկի Գազա. Ալիև

Ադրբեջանը մտադիր չէ զորքեր ուղարկել իր սահմաններից դուրս, այդ թվում՝ Գազայ, խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար, երկուշաբթի՝ հունվարի 5-ին, ուշ երեկոյան հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Ադրբեջանը կապ է հաստատել ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ մի շարք հարցեր ուղղելով Գազայում խաղաղապահ ուժերի գործունեության վերաբերյալ։

«Մենք պատրաստել ենք 20-ից ավելի հարց պարունակող հարցաթերթիկ և ներկայացրել ենք այն ամերիկյան կողմին։ Խաղաղապահ ուժերին մասնակցություն չի նախատեսվում: Ես ընդհանրապես չեմ քննարկում Ադրբեջանից դուրս ռազմական գործողություններին մասնակցելու հնարավորությունը», — նշել է Ալիևը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31