Բնակարանային գողություններ կատարած տղամարդիկ կալանավորվել են (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի 2 բնակիչ տարբեր վարչական շրջաններում և մարզերում կատարում են բնակարանային գողություններ։ Գողության դեպքերի վերաբերյալ ոստիկանություն հաղորդումներ էին ներկայացրել նաև Կոտայքի մարզի բնակիչներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում հաղորդում տված Չարենցավանի բնակիչը հայտնել էր, որ 4-րդ թաղամասի շենքերից մեկում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր։
Համաքաղաքացի մի տղամարդ էլ զանգահարել էր ոստիկանություն և հայտնել, որ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և 136 հազար դրամ։

Երևանի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններն իրացնելով Կոտայքի մարզի գործընկերների հետ՝ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել են 40-ամյա և 49-ամյա երևանցիներ։

Դեկտեմբերի 24-ին տղամարդիկ Չարենցավան-Երևան ճանապարհին հայտնաբերվել, ձերբակալվել և, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։

Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են ոսկյա զարդեր և բանալիներ։

40-ամյա և 49-ամյա տղամարդիկ կալանավորվել են։

Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031