Գրանցվել է 2026–ի ընտրությունների ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելու իմ թեկնածությունը. Վիլեն Գաբրիելյան

Տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ գրանցվել է իմ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու թեկնածությունը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջիկայում այս հարթակում մանրամասն կներկայացնեմ կրկին Ազգային ժողովի պատգամավոր դառնալու թե՛ ընդհանուր քաղաքական առումով և թե՛ անձնական մոտիվացիաս որն է, այդ թվում՝ բուն պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի գործառույթի մասով, որում կրկին հավակնում եմ ներգրավվել:

Եղե՛ք զգոն, հավասարակշիռ, սառնասիրտ, ուժեղ, տոկուն»։

Հիշեցնենք, որ Գյումրիի ընտրությունների ժամանակ ոչ սթափ վիճակում հանրությանը ներկայանալուց հետո Վիլեն Գաբրիելյանը հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031