Թբիլիսյան խճուղում բախվել են Tesla-ն, Mercedes-ն ու Daewoo-ն. կա վիրավոր. Tesla–ն եղել է կայանված

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 14/2 հասցեի մոտ բախվել են «Tesla», «Mercedes» և «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Փրկարար ծառայության փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Tesla»-ն եղել է կայանված։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031