AI-ը՝ Երևանում. Հատուկ սարքերով մեքենան կշրջի բոլոր փողոցներով և կարձանագրի ասֆալտի ու աղբի վիճակը

Փաստացի արդեն առանց մարդկային ներուժի ներգրավման, նույնիսկ առանց «Ակտիվ քաղաքացի» հարթակի, ավտոբուսների վրա դրված տեսախցիկներով և ներդրված արհեստական բանականության համակարգով մենք ստանում ենք Երևանում փոսերի վերաբերյալ տվյալներ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մինչ այդ ներկայացվեց նորացված միասնկան տեղեկատվական GIS համակարգը, արհեստական բանականության օգտագործմամբ տարածատեղեկատվական տվյալների հավաքագրում և վերլուծություն։

Ավինյանը նաև տեղեկացրեց, որ հաջորդ տարի ձեռք է բերելու համապատասխան՝ «Լիդար» սարքավորումներով ավտոմեքենա, որը բոլոր փողոցներով շրջելու է և արձանագրելու է մայրաքաղաքի ասֆալտի վիճակը, կուտակվող աղբը, ապօրինի գովազդները և այն ամենը, ինչը որ կծրագրավորվի։

«Պետք է հասկանանք, որ շատ դեպքերում այդ ֆիզիկական այցերը կարող է մեզ պետք չլինեն, կարող է պետք լինի փոխել մեր իրավական հենքը և այն, ինչը որ ավտոմատացված համակարգով արձանագրվում է, ուղղակի պետք է ծանուցումով տնտեսվարողին ուղարկվի որպես խախտում։ Շատ դեպքերում սա ուղղակի առանց մարդու գործոնի, առանց հնարավոր «պայմանավորվածությունների» ուղղակի արձանագրվում է խախտում, խախտման համար ստացած ծանուցում»,-ասաց Ավինյանը։

Նա հանձնարարեց, որ մինչև տարեվերջ բոլոր ստորաբաժանումներն ունենան մասնագետներ որոնք կվարեն նոր ներդրվող տարածատեղեկատվական պորտալի իրենց բաժինները։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031