Տեղի է ունեցել Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը՝ պետական մարմինների, ինչպես նաև հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ մասնակիցների կողմից ներկայացված առաջարկներին և իրավիճակային լուծումներին:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել մասնավոր ընկերությունների կողմից մշակված նորարարական գործիքների կիրառման հնարավորությանը՝ ճանապարհային գրաֆիկի վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրման և դրանց վերլուծության արդյունքում համապատասխան որոշումների կայացման նպատակով:

«Նիստի ավարտին փոխվարչապետի կողմից պատասխանատուներին հանձնարարվեց ըստ իրավիճակների մանրամասն վերլուծել ներկայացված առաջարկները՝ 2026 թվականի սկզբին դրանք ամփոփելու և առաջիկա գործողությունների ծրագիր կազմելու նպատակով»,-ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031