Ավստրալիայի վարչապետն ազդարարել է բնակչությունից զենքի հետգնման ծրագրի մասին

Ավստրալիայի կառավարությունը կգործադրի բնակչությունից հրազենի հետգնման ծրագիր։ Այս մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։

Նրա խոսքով՝ վերջին 30 տարիներին բնակչությունից զենքի պետական հետգնման ամենամասշտաբային ծրագիրը կիրականացվի ազգային օրենսդրությունում փոփոխությունների ընդունումից հետո, որոնք կկարգավորեն հրազենի շրջանառությունը։ «Կառավարությունը կֆինանսավորի այն 50։50 հարաբերակցությամբ երկրի նահանգների եւ տարածքների հետ, բայց հանձնված հրազենի համար մուտքի, մշակման եւ վճարման բոլոր խդիրները կիրականացնեն հենց տարածաշրջանները»,- ասել է նա։

Ալբանեզեն նաեւ նշել է, որ զենքի հավաքումից հետո նրա ոչնչացմամբ կզբաղվի դաշնային ոստիկանությունը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նահանգների եւ տարածքների կառավարությունների ղեկավարները մտադիր են բարեփոխել երկրում հրազենի շրջանառությունը կարգավորող ազգային օրենսդրությունը։ Դրա համար տարածաշրջանների իշխանություններին հանձնարարվել է արագացնել հրազենի ազգային գրանցամատյանի ստեղծումը, սահմանափակել մեկ միավոր հրազենի քանակը, որը կարող է ունենալ մեկ մարդը, հրաժարվել անժամկետ լիցենզիաների տրամադրումից զենք ունեցողներին եւ Ավստրալիայի քաղաքացի լինելը դարձնել պարտադիր պայման այն ստանալու համար։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031