Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը ձերբակալվել է հրազենի, ռազմամթերքի և այլ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով

Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը ձերբակալվել է։

Նշենք, որ «Իշխանություն»-ը գրել էր, որ այսօր առավոտյան դիմակավորված հատուկ ջոկատայինները ներխուժել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ «Լեդի Հակոբին» պատկանող Մալաթիայի ոսկու շուկա, ձերբակալել են շուկայի տնօրենին:

Քննչական կոմիտեից ասացին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն)։ Նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է»,-ասացին ՔԿ-ից:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031