Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Զինված ուժերի ողջ անձնակազմը տոներին ընդառաջ պարգևավճար կստանա։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Ինչպես նախորդ 3 տարիներին, այս տարի ևս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, տոներին ընդառաջ, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը կստանա պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափով»,– նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031