Անտառային փողոցում բախվել են Tesla-ն, Mercedes-ն ու Mitsubishi-ն

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Անտառային փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հ․ Սիմոնյանի վարած «Tesla» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Ա․ Պողոսյանի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 66-ամյա Հ․ Գալավարյանի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք վնասվածքներ չունեն։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031