Նիկոլ Փաշինյանը հենց նոր, ուղիղ եթերում հաստատեց, որ Վեհափառի «օտար երկրների ծառայություններին զեկուցելու» իր իսկ մեղադրանքի վերաբերյալ իրավապահ որեևէ մարմնում վարույթ գոյություն չունի, ինչպես նաև հաստատեց, որ նա ԱԱԾ-ին պաշտոնապես այդ մեղադրանքի հետ կապված տեղեկություններ չի փոխանցել: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Ի՞նչ է ստացվում: Վեհափառի հեռացման Փաշինյանի ներկայացրած գլխավոր «պատճառաբանությունը», պարզվում է, որեևէ իրավական հիմք կամ ապացույց չունի, հետևաբար, տարրական զրպարտություն է: Այսինքն, եկեղեցու դեմ կատարված իր ապօրինի հարձակումների «գաղափարական» հիմնավորումները նույնքան ապօրինի են, ինչքան որ ապօրինի են հարձակումները ՀԱԵ-ի դեմ:
Մի բան էլ ասաց. որ իրավական գործընթացներին ընթացք չեն տալիս` ելնելով ազգային անվտանգության շահերից:
Էս տգետին մի բան պիտի բացատրեմ: Աշխարհի բոլոր բռնապետները սահմանադրության և օրենքների խախտումները և բռնապետության հաստատումը հիմնավորել են ազգային անվտանգության շահերով, ոչ թե, օրինակ, իշխանությունը պահելու մոլագար ցանկությամբ:
Իրականում, հենց Նիկոլ Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության և ժողովրդավարության համար»,- գրել է նա:






































