Արիանա Գրանդեի ընտանիքը մտահոգված է նրա առողջությամբ

«Wicked» ֆրանշիզայի երկրորդ ֆիլմը հաջողակ էր կինովարձույթում, սակայն դրա հաջողությունը պայմանավորված էր Արիանա Գրանդեի հոգեկան առողջության գնով։ Մի քանի աղբյուրներ Daily Mail-ին հայտնել են, որ երգչուհին զգալի հուզական սթրես և անհանգստություն է ապրում «Wicked: For Good» ֆիլմի ինտենսիվ մամուլի շրջագայությունից հետո։

32-ամյա երգչուհին նաև նկարահանվել է «Focker-In-Law» ֆիլմում՝ «Meet the Parents» ֆրանշիզայի չորրորդ մասում, և մասնակցել է «Eternal Sunshine» փոփ շրջագայությանը, որը մեկնարկում է հաջորդ հունիսին։ Գրանդեի գրաֆիկը շուտով չի մեղմանա։

Արիանայի սիրելիները մտահոգված են նրա առողջությամբ

Աղբյուրները նշում են, որ երգչուհու ընտանիքն ու ընկերները մտահոգված են նրա առողջությամբ և կոչ են անում նրան կենտրոնանալ իր հոգեկան բարեկեցության վրա։ Գրանդեն հատուկ աջակցություն է ստացել «Wicked» ֆիլմի իր գործընկեր 38-ամյա Սինթիա Էրիվոյից, ով «պատրաստ է ստանձնել ցանկացած մեդիա պարտավորություն» մրցանակաբաշխությունից առաջ։ «Արիանային անչափ ջախջախիչ հարված է հասցրել մամուլի շրջագայութունը»,-ասել է երգչուհու ազգականը։ «Նրա անհանգստությունը չափազանց մեծ է։ Նա ուժասպառ է, և դա շատ արագ զգացնել տվեց։ Բարեբախտաբար, նա աջակցություն ունի. բոլորը խորհուրդ են տալիս նրան հոգ տանել իր հոգեկան առողջության մասին»։

Խնդիրները սրվեցին պրեմիերաների ժամանակ տեղի ունեցած անհանգստացնող միջադեպերից հետո։ Նոյեմբերին Սինգապուրում ֆիլմի պրեմիերայի ժամանակ Գրանդեի վրա հարձակվեց հայտնի «կարմիր գորգի երկրպագու» Ջոնսոն Վենը, որը ճեղքեց արգելապատնեշը՝ երգչուհուն բռնելու համար։ Էրիվոն միջամտեց՝ գրկելով Գրանդեին, մինչ անվտանգության աշխատակիցները ձերբակալեցին հարձակվողին։

Աղբյուրը հայտնել է, որ միջադեպը երգչուհու մոտ առաջացրել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում (PTSD), որի դեմ նա պայքարում է 2017 թվականին Մանչեսթրի համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունից հետո, որը խլեց 22 մարդու կյանք։ «Նա իսկապես դժվար ժամանակներ է ապրում։ Նրա անհանգստությունը գագաթնակետին է, և նա դա գիտի», — ասել է ազգականը։

Էրիվոն Արիանայի համար իսկական աջակցություն դարձավ քաոսային մամուլի շրջագայության ընթացքում։ Դերասանուհիները զարգացրին սերտ հուզական կապ, և նրանց արցունքներն ու գրկախառնությունները կարմիր գորգի վրա բազմիցս դարձել են վիրուսային մեմերի թեմա։

«Սինթիան նրա պաշտպանն ու աջակիցն է։ Նրանք հիմա ավելի մտերիմ են, քան երբևէ»,-ասել է ներքին աղբյուրը։ «Եթե Արիանային հանգիստ է պետք, Սինթիան պատրաստ է պատասխանել լրատվամիջոցների հարցերին և պաշտպանել նրան ամեն գնով»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031