Մեզ համար կարևոր առաջնահերթություններից է ամերիկյան բրենդների ներկայացվածության ընդլայնումը Հայաստանում. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը մասնակիցներին ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, Կառավարության առաջնահերթությունները, մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման հիմնական միտումները։

«Մեզ համար կարևոր առաջնահերթություններից է ամերիկյան կապիտալի, բրենդների ներկայացվածության ընդլայնումը Հայաստանում, ամերիկյան ներդրումների մեծացումը և Հայաստանից դեպի Միացյալ Նահանգներ արտահանման ծավալների ավելացումը։ Սա է մեր օրակարգի առանցքային ուղղություններից մեկը», — նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության դիվերսիֆիկացմանը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, արդյունաբերական գոտիների ստեղծմանը, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և մի շարք այլ հարցերի։ Անդրադարձել է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին։

Հանդիպման ընթացքում նախարարը նաև պատասխանել է մասնակիցների հարցերին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031