Սուր շնչառական վարակների համաճարակաբանական դիտարկման շրջանակներում իրականացվող վերլուծության արդյունքները փաստում են, որ 2025 թվականի 48-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությանակտիվություն։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից NEWS.am–ին հայտնում են, որ վերլուծությունն ըստ մարզերի ցույց է տալիս, որ հիվանդացութան առավել բարձր ցուցանիշը արձանագրվել է Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, իսկ առավել բարձր ակտիվություն՝ Երևան քաղաքում: ՍՇՎ-ովպայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է՝ 1.2 անգամ։ Ընդհանուր դեպքերի 81%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Վերլուծությունն ըստ տարիքային խմբերի ցույց է տալիս, որ առավել բաձր ցուցանիշն արձանագրվել է 0-14 տարեկանների շրջանում:
Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ աճել են՝ 1.2 անգամ։ Հոսպիատալացված դեպքերի 91%-ը կազմում եմ 0-18 տարեկանները։
Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության (SARS-Cov-2) հարուցիչները։
«Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա,
խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասայինմանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,հագնվե´ք եղանակին համահունչ,
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային»,–հայտնում են ՀՎԿԱԿ–ից:






































