Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով

Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խնդիր է որակել ուկրաինական կարգավորման շուրջ եվրոպական կողմի հետ երկխոսության բացակայությունը և եվրոպացիների կողմից Ռուսաստանին այս հարցում լսելու դժկամությունը։ Այս մասին Կրեմլի խոսնակը հայտարարել է հնդկական լրատվամիջոցների համար Նյու Դելիում կայանալիք Ռուսաստան-Հնդկաստան գագաթնաժողովից առաջ ճեպազրույցի ժամանակ։

«Մենք չենք շփվում եվրոպացիների հետ։ Մենք երկխոսություն չենք ունենում, ոչ մի խոսք։ Ինչպե՞ս կարող եք իմանալ ձեր գործընկերների դիրքորոշումները նման բարդ հարցի վերաբերյալ, եթե չեք շփվում միմյանց հետ։ Սա մեր ամենամեծ խնդիրն է», — ասել է Պեսկովը՝ ընդգծելով, որ Հնդկաստանի հետ հակառակն է։

«Հնդկաստանը լսում է մեզ, փոխըմբռնում կա: Մենք դա գնահատում ենք», — հավելել է նա:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031