Skip to main content

Հոկտեմբերի 20-ին Գյումրիից կալանավորված Հովհաննես Միդոյանը քիչ հետո ազատ կարձակվի․ փաստաբան

Գյումրիի քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մի քանի տասնյակ կալանավորված քաղբանտարկյալներից մեկն ազատ կարձակվի։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Legist Advocates Team-ում իմ գործընկեր Ռուդիկ Դոլունցի հատուկ վերանայման բողոքը և որոշել այն բավարարել ամբողջությամբ։ Հովհաննես Միդոյանը քիչ հետո ամբողջությամբ ազատ կարձակվի»,– նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31