Եթե դուք լինեիք ՀՀ վարչապետի կինը, վստահաբար ձեզ հետ կկապեին. Հրաչյա Հակոբյանը՝ 88 սուպերմարկետների մասին

Կոնկրետ 88 սուպերմարկետների հետ կապված շատ է խոսակցությունը, որ այն որեւէ ձեւով կապ ունի Աննա Հակոբյանի կամ իմ հետ, կարծում եմ՝ մի փոքր ուշացած է այդ գրառումը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետի կնոջ գրառմանը, որտեղ նա հայտարարել էր, որ որեւէ առնչություն չունի այդ ցանցն իր հետ՝ կոչ անելով, որ եթե որեւէ բիզնես կապում են իր հետ, ապա թող բոլորը բոյկոտեն այն։

«Ճիշտ ասած, ես էլ էի մտածում որևէ ձևով անդրադառնալ այդ թեմային, բայց չէի ուզում շատ ավելի լրջացնեմ այդ թեման։ Մտածում էի՝ դե հիմա խոսվումէ , կանցնի, կգնա, բայց գնալով հասկացանք, որ արդեն շատ են դրա մասին խոսում։

Եթե Հերմինեն լիներ Հայաստանի Հանրապետության վարչապետի կինը, վստահաբար կկապեին, եթե դուք լինեիք ՀՀ վարչապետի կնոջ եղբայրը, վստահաբար կկապեին, այնպես որ ամենապարզ պատճառը դա է»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031