ԵՄ-ն կսահմանափակի միգրանտներին ընդունելուց հրաժարված երկրների արտոնությունները․ Politico

Եվրամիությունը հաստատել է այն երրորդ երկրների համար առևտրային արտոնությունները սահմանափակելու առաջարկը, որոնք հրաժարվում են հետ ընդունել այն միգրանտներին, որոնց մուտքը մերժվել է համայնք: Այս մասին հաղորդում է Politico եվրոպական պարբերականը՝ հղում անելով ԵՄ որոշմանը:

«Բենեֆիցիար երկրների քաղաքացիների ռեադմիսիայի միջազգային պարտավորությունների հետ կապված լուրջ և համակարգված խախտումների դեպքում, արտոնյալ պայմանները կարող են ժամանակավորապես չեղարկվել այդ բենեֆիցիար երկրում արտադրվող բոլոր կամ որոշ ապրանքների նկատմամբ, եթե հանձնաժողովը գտնի, որ ռեադմիսիայի ոլորտում համագործակցության մակարդակը կմնա անբավարար», — ասվում է փաստաթղթում։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ԵՄ-ի Արտոնությունների համընդհանուր սխեմայի (GSP) շրջանակներում երրորդ երկրների համար արտոնությունները կչեղարկվեն, եթե «բենեֆիցիար երկրները չհամագործակցեն ԵՄ-ի հետ՝ իրենց քաղաքացիների ռեադմիսիայի ոլորտում»։ Ընդգծվում է, որ երրորդ երկրների քաղաքացիներին հետ ընդունելու վերաբերյալ դրույթի կիրառման խստությունը կախված կլինի երկրի զարգացման մակարդակից։

Եվրոպական որոշ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Իտալիան, դեմ են եղել այս որոշմանը, քանի որ նրանք մտավախություն են ունեցել, որ կդադարեցվեն որոշ ասիական երկրներից էժան բրնձի մատակարարումները։ Բացի այդ, որոշ երկրներ մտահոգություն են հայտնել, որ նման մոտեցումը կարող է վատթարացնել հիմնական գործընկեր երկրների հետ հարաբերությունները։

GSP-ն ԵՄ առևտրային քաղաքականության հիմնական գործիքն է՝ զարգացող երկրների ԵՄ արտահանումը աջակցելու համար: GSP+ կարգավիճակ ստանալով՝ երկիրը ազատվում է եվրոպական շուկա մտնող ավելի քան 6000 տեսակի ապրանքների մաքսատուրքերից:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031