Թրամփը փակել է Վենեսուելայի օդային տարածքը, քանի որ Մադուրոն չի լքել երկիրը. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մինչև նոյեմբերի 28-ը, ժամանակ է տվել երկիրը լքելու համար, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո նա հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքի «փակման» մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ Թրամփը հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մադուրոյի հետ, սակայն հրաժարվել է այն մանրամասնել:
«Թրամփը մերժել է Մադուրոյի խնդրանքների մեծ մասը 15 րոպեից պակաս տևած զրույցի ընթացքում, սակայն Մադուրոյին տեղեկացրել է, որ ինքը մեկ շաբաթ ունի Վենեսուելան լքելու և ընտանիքի անդամների հետ իր ընտրած վայրը մեկնելու համար։ Այդ անվտանգ անցման ժամկետը լրացել է ուրբաթ օրը, ինչը Թրամփին դրդեց շաբաթ օրը հայտարարել Վենեսուելայի օդային տարածքի փակման մասին», — պնդում է գործակալությունը։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի հետ զրույցի ընթացքում Մադուրոն խոսել է իր և իր ընտանիքի անդամների համար լիակատար համաներման, ինչպես նաև պատժամիջոցների վերացման մասին, այդ թվում՝ ավելի քան 100 վենեսուելացի պաշտոնյաների նկատմամբ սահմանվածների։ Վենեսուելայի առաջնորդը նաև, իբր, առաջարկել է, որ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը գլխավորի ժամանակավոր կառավարությունը մինչև նոր ընտրությունների անցկացումը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031