Skip to main content

Խոսքը միայն խաղաղության համաձայնագրի մասին չէ, այլ այնպիսի ուղի ստեղծելու, որը կպահպանի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը․ Ռուբիո

Խոսքը միայն խաղաղության համաձայնագրի մասին չէ, այլ այնպիսի ուղի ստեղծելու, որը կպահպանի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը, հայտարարել է Ռուբիոն՝ ԱՄՆ-ում ուկրաինական պատվիրակության հետ խաղաղության ծրագրի վերաբերյալ խորհրդակցությունների ժամանակ:

Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ումերովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում սկսվել է ուկրաինական պատվիրակության և ամերիկյան կողմի միջև հանդիպումը։

Նա հայտարարել է, որ քննարկվելու են արժանապատիվ խաղաղության հասնելու քայլերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, հանդիպմանը մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930