«Մեծ յոթնյակի» երկրները Ուկրաինային փոխանցել են ավելի քան 30 միլիարդ եվրո, որը ապահովվել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներով

Մեծ յոթնյակի» երկրները Ուկրաինային փոխանցել են ավելի քան 30 միլիարդ եվրո, որը ապահովվել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներով։

Այս մասին Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։ Նա հիշեցրել է, որ ԵՄ նախաձեռնությամբ «Մեծ յոթնյակը» 2024 թվականին ընդունել է 45 միլիարդ եվրոյի վարկային գիծ։

«Ուկրաինան արդեն ստացել է 30,9 միլիարդ եվրո, այդ թվում՝ 18,1 միլիարդ եվրո ԵՄ երկրներից», — ասել է հանձնակատարը։
Վարկերի մարումները կշարունակվեն մինչև 2042 թվականը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031