Արման Թաթոյանը ներկայացրել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում իր առաջնահերթությունները

«Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը նոյեմբերի 26-ի մամուլի ասուլիսում հակիրճ ներկայացրել է առաջիկա ընտրություններում հաղթանակի դեպքում իրենց գործունեության հիմնական ուղղությունները։

Թաթոյանը հիշեցրել է, որ հանդես է գալիս որպես ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների ընդդիմախոս։ Նախկին Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրել է, որ կրթություն է ստացել ՀՀ-ում, ԱՄՆ-ում և Եվրոպայում, ունի միջազգային կազմակերպություններում և ՀՀ-ում աշխատանքի հարուստ մասնագիտական փորձ և մտադիր է այն օգտագործել երկրի զարգացման բարօրության համար։ Նաև ունի կամքի ուժ և կարողություն՝ իրավիճակից բխող լուծումները իրացնելու համար։ Բացի այդ, ներկայացնում է նոր սերնդի ղեկավարություն։ «Որպես վարչապետ՝ ես կապահովեմ երիտասարդների մասնակցությունը երկրի կառավարմանը և հավատում եմ, որ միասին կհաղթենք մեր սեփական ուժերով՝ առաջնորդվելով հավատով ու հույսով»,- նշել է Թաթոյանը։

Քաղաքական գործիչն ասել է, որ առաջ շարժվելիս մտադիր է առաջնորդվել երեք սկզբունքով՝ հզոր պետություն, ուժեղ անվտանգություն և արդար երկիր։

Լուրը թարմացվում է

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031