Հեռախոսը վերցնում են ու ասում՝ «հա, брат», քեզ թվում է՝ կողքիդ հայեր են. Բաքու այցելած հայկական պատվիրակության անդամ

Երբ հեռախոով խոսում էին, ասում էին՝ հա, «брат»: Քեզ թվում էր՝ կողքերդ հայեր են այդ պահին: Կենցաղային բավականին նմանություններ ունենք: Այս մասին Երևանում կայացած ասուլիսի ընթացքում ասել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը՝ կիսվելով Բաքվում ստացած տպավորությունների մասին:

Հիշեցնենք՝ նոկեմբերի 21-ին ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներ էին մեկնել են Բաքու:

Բաքու ժամանած ներկայացուցիչներն էին Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը:

Նշենք նաև, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. հարաբերությունների կարգավորման համատեքստում սա պատասխան այց է:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930