Միջազգային հանրությունը դատապարտում է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդումները. միջազգային իրավագետ (տեսանյութ)

Վաշինգտոնում կազմակերպված «Քրիստոնեության հալածանքները Հայաստանում» թեմայով քննարկմանը միջազգային իրավագետ Փիթեր Ֆլյուն, ի թիվս այլ մասնագետների, ներկայացրել է քաղաքական հետապնդումների պատկերը Հայաստանում։

Նա նշել է, որ հայ ազգի, Հայոց եկեղեցու բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ նախնական կալանքը որպես պատիժ կիրառելը խիստ մտահոգիչ է։

«Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, երբ կաթոլիկ երկրի ղեկավարը, օրինակ՝ Իտալիայում Ջեորջիա Մելոնին սկսեր հարձակվել Լևոն Պապի վրա «Ֆեյսբուքում» և ասեր՝ մենք հանձնաժողով կհրավիրենք տապալելու Լեո Պապին: Նման մի շոկային պատմություն ցնցել է Հայաստանի ժողովրդին: Միևնույն ժամանակ մենք ականատես ենք եղել եպիսկոպոսների, հոգևորականների և հավատացյալների ձերբակալություններին: Նրանցից մեկը Սամվել Կարապետյանն է», — հայտարարել է Ֆլյուն:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031