Այն տարածքները, որոնք ՀՀ–ինը չեն, պատրաստ ենք դուրս գալ, պահանջատեր ենք մեր տարածքների համար. Հասմիկ Հակոբյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից դեռ չեն պարզաբանում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները քննարկել ու որոշե՞լ են՝ ինչպես լուծել անկլավ-էքսկլավների հարցը: Վարչապետը շաբաթավերջին հայտարարեց՝ սահմանազատման արդյունքում Հայաստանին պետք է վերադարձնեն Արծվաշենը և մյուս օկուպացված տարածքները։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։

Արծվաշենը վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումը նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանին էլ փոխանցվելու են Տիգրանաշենը, Վերին Ասկիպարան, Սոֆուլուն և Բարխուդարլուն:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես վաղուց ասել եմ, որ մենք անկլավների թեմայից չենք կարող, ես չեմ կարող հրաժարվել, որովհետև մենք էքսկլավ-անկլավների, մենք ինքներս էդպիսի խնդիր ունենք»:

Մինչ սահմանազատման հարցերով գլխավոր բանակցող Մհեր Գրիգորյանի գրասենյակից կպատասխանեն, իշխող ուժից արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը պնդեց՝ երկու երկրների հանձնաժողովները դեռ այդ հարցը չեն քննարկել, բայց, ինչպես շեշտեց իշխող ուժի ներկայացուցիչը, հայկական կողմը պատրաստ է դուրս գալ այն տարածքներից, որոնք պատկանում են Ադրբեջանին:

«Փաստաթղթավորված եթե հիմնավորվում է, որ այսինչ տարածքը Հայաստանինը չէ, իհարկե, մյուս էտապը՝ ինչպես են հասանելիություն ունենում երկրներն իրենց սուվերեն տարածքներին: Բայց, արդյոք դա Հայաստանի տարածք է, թե Ադրբեջանի, սա արդեն քննարկվում է, երբ հասնում է այդ փուլին: Ոչ թե նստում են և ուղղակի քննարկում են, այլ դրա տակ փաստաթղթեր են դրվում: Այն տարածքները, որոնք Հայաստանինը չեն, մենք այդ տարածքներից պատրաստ ենք դուրս գալ և պահանջատեր ենք բոլոր այն տարածքների համար, որոնք ՀՀ-ի սուվերեն տարածքներն են», — ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների անդամ, ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930