Լեգիտիմություն. սա է առանցքային գործոնը, որը պետք է ապահովի մեր անվտանգությունը և ինքնիշխանությունը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և մանրամասնել, թե ինչպե՞ս ենք ապահովելու մեր անվտանգությունը:

«Շատ քաղաքացիներ, եթե ոչ բոլորը, հարց են տալիս՝ պատմությունը՝ պատմություն, հաստատված խաղաղությունը՝ խաղաղություն, բայց ինչպե՞ս ենք պատրաստվում կառավարել մեր երկրի անվտանգային սպառնալիքները, մանավանդ որ տեսնում ենք՝ խաղաղության հայտարարությունների արանքում հնչում են հայտարարություններ, որոնք չեն բխում հաստատված խաղաղության տրամաբանությունից։

Իմ պատասխանն այս հարցին էլի նույնն է՝ լեգիտիմություն։

Հիմա փորձեմ կարճ բացատրել, թե ինչ է լեգիտիմությունը:

Լեգիտիմիությունը մեր միջազգայնորեն ճանաչված՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա հիմնված քաղաքականությունների վարումն է։

Այդ լեգիտիմությունը մեզ թույլ է տալու երկու բան։

Առաջինը, որ մենք, ի տարբերություն նախկինի, որևէ սահմանափակում չունենանք աշխարհի որևէ գործընկերոջ հետ որևէ տեսակի ռազմատեխնիկական համագործակցություն սահմանելու և աշխատելու, զենք-զինամթերք ձեռք բերելու՝ ըստ անհրաժեշտության, ինչն այսօր գործնականում տեղի է ունեցել: Մեր՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության շնորհիվ, երկրները հերթով մեզ հետ սպառազինության և ռազմական տեխնիկայի շուրջ համագործակցության սահմանափակումները հանում են։

Բայց այս ամեն ինչը պատերազմի համար պետք չէ, խաղաղության համար է պետք։ Որովհետև լեգիտմությունը՝ մեր բոլոր դիրքորոշումների և մեր բոլոր քաղաքականությունների հիմնվելը մեր ինքնիշխան և լեգիտիմ իրավունքների վրա, ուրիշներին սահմանափակում է բոլոր դեպքերում, և մեր հնարավորությունները մեծացնում է բոլոր դեպքերում։

Հետևաբար լեգիտիմություն. սա է այն առանցքային գործոնը, որը պետք է ապահովի մեր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը երկարաժամկետ կտրվածքով։

Այդ թվում՝ նաև լեգիտիմության հիմքի վրա մենք կարող ենք զարգացնել մեր բանակը, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա, իրականացնել բարեփոխումներ միջազգային գործընկերների հետ, ինչը և անում ենք»,- ասել է վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930