Skip to main content

44-օրյայի ժամանակ Մակրոնը uպառնացել է, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղը․ Բայրամով

44-օրյա պատերազմի սկսվելուց հետո քաղաքական-դիվանագիտական ճնշումներ սկսեցին գործադրվել Ադրբեջանի վրա, և ռազմական հաջողությունների հասնելուն պես այդ ճնշումները երկրաչափական պրոգրեսիայով ավելացան և նույնիսկ վերածվեցին սպառնալիքների: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ այդ օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին:

«Ֆրանսիայի նախագահն ասել է, որ «պետք է անհապաղ կանգ առնեք»։ Իբր, եթե դա տեղի չունենա, Ֆրանսիան կճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Եվ անմիջապես պատասխան ստացավ Ադրբեջանի նախագահից, ով ընդգծել է, որ ֆրանսիական կողմը կարող է դա անել, բայց մեզ համար դա ոչինչ չի փոխի։

Եվ որ նրանք կարող են վստահ լինել, որ Ադրբեջանն անմիջապես կխզի Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունները»,-ասել է Բայրամովը՝ բացահայտելով Ալիևը պատասխանը Մակրոնին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031