Skip to main content

Հայկական կողմը նույնպես դեմ է արտահայտվել Լավրովի առաջարկին. Ադրբեջանի արտգործնախարար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Լավրովի կողմից 2020 թվականին առաջարկված փաստաթուղթը չի նախատեսել Լեռնային Ղարաբաղի տարածքների փոխանցումն Ադրբեջանի վերահսկողությանը։

«Սա նշանակում էր իրավիճակի լիակատար սառեցում, որից հետո ոչինչ չէր կարող տեղի ունենալ։ Մենք, մեր դիրքորոշումից ելնելով, հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցել Հայաստանի հետ, բայց թող նա նշի, թե երբ է իր զորքերը դուրս բերելու տարածքներից։ Հայկական կողմը նույնպես դեմ է եղել փաստաթղթին»,- նշել է նա։

Ըստ նրա՝ հայկական կողմի համար չափազանց կարևոր էր հատկապես այդ օրն արդյունքի հասնելը։

«Չէ՞ որ մենք ասել էինք, որ բանակցությունները կարող ենք շարունակել հաջորդ օրը»,- նշել է Բայրամովը։

Նա հայտնել է, որ մինչ կողմերը բանակցում էին, ստացվել է հաղորդագրություն Ադրբեջանի կողմից Հադրութի բռնազավթման մասին։

«Սա ուշագրավ պահ էր։ Մենք նրանց տեղեկացրինք, որ հայկական կողմի 5+2 ձևաչափի առաջարկը (յոթ շրջաններից հինգի փոխանցումը Ադրբեջանին, բացառությամբ Քարվաճառի և Լաչինի) այլևս արդիական չէ»,- հավելել է Բայրամովը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031