Ֆրանսիայում ձերբակալվել է 20-ամյա աֆղանստանցի՝ ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով

Ֆրանսիայում ձերբակալվել է 20-ամյա աֆղանստանցի, որը կասկածվում է «Իսլամական պետության» ճյուղավորման հետ կապերի մեջ, հաղորդել է AFP-ն՝ հղում կատարելով հակաահաբեկչական դատախազությանը։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել հանցավոր ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու եւ ահաբեկչությունը ֆինանսավորելու համար, հայտնել է Ազգային հակաահաբեկչական դատախազությունը (PNAT):

Անցյալ շաբաթ Լիոնում ձերբակալվածը նախնական կալանքի տակ է։

«Նա ակնհայտորեն ջիհադական ​​գաղափարախոսության հետեւորդ է եւ կասկածվում է ԻՊ-Կ-ի (ԻՊ-ն Խորասանում) հետ կապերի մեջ»,- հայտնել է հակաահաբեկչական ստորաբաժանումը։

Տղամարդը կասկածվում է «միջոցներ ուղարկելու» եւ «այս ահաբեկչական կազմակերպության համար քարոզչության» թարգմանությանն ու տարածմանը նպաստելու մեջ։

Աֆղանստանում ծայրահեղական խմբավորման դուստր «Խորասանի իսլամական պետությունը» (ԻՊ-Կ) գործում է նաեւ Պակիստանում եւ Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային երկրներում, այդ թվում՝ Ուզբեկստանում։ Խումբը պատասխանատու է Աֆղանստանում եւ Ռուսաստանում տեղի ունեցած մահացու հարձակումների համար, այդ թվում՝ 2024թ․ մարտին Մոսկվայի համերգասրահում տեղի ունեցած հարձակման համար, որը խլեց 150 մարդու կյանք։

Ֆրանսիական Le Parisien թերթի տվյալներով՝ մի քանի տարի առաջ Ֆրանսիա ժամանած աֆղանստանցին ձերբակալվել է երկրի ներքին հետախուզական վարչության՝ DGSI-ի աշխատակիցների կողմից, երբ նա արդեն գտնվում էր Լիոնի վարչական կալանավորման կենտրոնում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031