Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ: Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 29-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031